ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀԱԴՐՈՒԹ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

25-11-2019


     Սույն թվականի նոյեմբերի 19-ին ժամը 08։00-ից մինչև ժամը 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից Հադրութ քաղաքի Ազատամարտիկների փողոցի առանձնատներից մեկից թվով 21 ոսկյա զարդերի և օծանելիքի գողության փաստով ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության 3-րդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է. ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը՝ բնակարան ապօրինի մուտք գործելով որակող հատկանիշով։  
     Քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի(անձանց) ինքնությունը պարզելու, և գողության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։