Նորություններ / Լրահոս /
ԾԵԾ
02-08-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 1995թ. ծնված բնակչի կողմից 2022թ. հունիսի 17-ին և 2022թ. հունիսի 22-ին նույն քաղաքի 1987թ. ծնված բնակչուհուն ծեծելու և մարմնի տարբեր մասերին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործերը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: