ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

Ի ՆՊԱՍՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ

18-07-2022


Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե այցելած պատվիրակությանը ընդունեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՀՀ և ԱՀ քննչական կոմիտեների միջև համագործակցության շրջանակներում քննարկման ենթարկված մի շարք հարցեր տեղում ստացան իրենց լուծումնրը, իսկ օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև առանցքային որոշ հարցերի լուծման ուղղությամբ ՀՀ ՔԿ նախագահը պատրաստակամություն հայտնեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

Հատուկ ուշադրության արժանացավ նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի փաստի առթիվ հարուցված քրեական գործերով համապատասխան աշխատանքների անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև ՀՀ և ԱՀ քննչական կոմիտեների համագործակցության ամրապնդումը հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներում: