Նորություններ / Լրահոս /
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
18-11-2019
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 18-ից մեկնարկել և մինչև նոյեմբերի 28-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի առաջատար նեղ մասնագետների փորձագետների կողմից ԱՀ քննչական կոմիտեի քննիչների շրջանում կանցկացվեն համապատասխան դասընթացներ։
Դասընթացներին ներգրաված էին դատաբժշկական, դատաձգաբանական, ապրանքագիտական, փաստաթղթաբանական, թմրամիջոցների, հոգեմետ և թունավոր նյութերի բնագավառների փորձագետներ, ովքեր ինչպես թեմատիկ, այնպես էլ պրակտիկ օրինակներով ներկայացնում են փորձաքննությունների նշանակման և ելակետային տվյալների շարադրման դրույթները։






