ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎՐԱԵՐԹԻ ԴԵՊՔՈՎ ՎԱՐՈՐԴԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

26-06-2022


Վրաերթի վերաբերյալ ահազանգով ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ավագ քննիչի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սույն թվականի  հունիսի 26-ին ժամը 07։30-ի սահմաններում 1991թ ծնված Ս.Վ-ն վարելով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոցում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները վրաերթի է ենթարկել 1962թ ծնված Լ.Գ-ին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ս.Վ.-ն ձերբակալված է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

      Նախաքննությունը շարունակվում է։
 
  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: