ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ ՎԱՐԵԼ Է ԱՅՆ

22-06-2022


ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել նույն քաղաքի 1984թ. ծնված բնակչի կողմից ս.թ. մայիսի 25-ին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին այն վարելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 1.1 մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

        Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: