ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

20-06-2022


ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. մայիսի 09-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, անհայտ հանգամանքներում Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան հասցեում տեղակայված Գ.Դ.-ին պատկանող արհեստանոցում հրդեհ բռնկվելու և զգալի չափերի հասնող գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև վերջինիս ստացած մարմնական վնասվածքներից 2022թ. մայիսի 18-ին մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

       

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: