ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

17-06-2022


Գիտելիքն այն հենքն է, որով պայմանավորվում է հասարակության ձևավորումն ու պետականության շարունակականությունը։  
 Հետպատերազմյան ժամանակաշրջանում առավել ևս կարևորվում է մասնագետների ընտրության հարցում իրականացվող ճիշտ և նպատակային քաղաքականությունը։

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում կադրերի ընտրությունը կատարվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքով սահմանված որակավորման ստուգումների միջոցով։

ԱՀ քննչական կոմիտեի թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով սույն թվականի հունիսի 16-ին կազմակերպվեց և անցկացվեց ևս մեկ լրացուցիչ որակավորման ստուգումներ։

Ինչպես քննչական կոմիտեի պատասխանատուների, այնպես էլ Հանրապետության ճանաչված և հմուտ իրավաբանների մասնակցությամբ ձևավորված հանձնաժողովի կողմից  ստեղծված են բոլոր պայմանները որակավորման ստուգումների առավելագույն թափանցիկությունն ու անկաշկանդ մթնոլորտն ապահովելու համար։

Հատկանշական է, որ որակավորման ստուգումներին հայտ ներկայացրած բոլոր մասնակիցները Արցախի Հանրապետության մայր բուհը գերազանցությամբ  ավարտած շրջանավարտներ էին, ովքեր բարեհաջող հաղթահարելով ստուգումների գրավոր և բանավոր փուլերը համալրեցին ԱՀ քննչական կոմտեի ծառայողների թեկնածուների ցուցակը:

Յուրաքանչյուր մասնակցի համար սա թերևս առաջին, բայց ոչ վերջին պայքարն է, պայքար՝ մրցակցության մեջ կատարելության հասնելու համար։