17-06-2022
ԱՀ քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի հէկաշինության ոլորտում գործունեություն իրականացրած ընկերություններից մեկի տնօրենի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի հասնող հարկային պարտավորությունները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պատճառված վնասից 26.000.000 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: