ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

10-06-2022


ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում  ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1979թ ծնված Հ.Ա-ն, ով 2022թ. մարտի 28-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի առանձնատնից գաղտնի հափշտակել է 10.444.881 ՀՀ դրամին համարժեք 21.300 ԱՄՆ դոլար գումար, վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

   Նախաքննությունը շարունակվում է:

 

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: