Նորություններ / Լրահոս /
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
07-06-2022
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 26-ին ԱՀ Ասկերան քաղաքի 1998թ. ծնված բնակչի կողմից ՃԵԿ-ի կանոննեի խախտման արդյունքում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրի երթևեկելի մասի կողային հատվածում առկա տնակին բախվելու հետևանքով տնակի ներսում գտնվող երկու անձանց կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: