Նորություններ / Լրահոս /
ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
31-05-2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ամարասի վանքի հարակից տարածքում կայանված Վաչե Ադամյանին պատկանող կոմբայնի պահեստամասերը ապամոնտաժելու և գաղտնի հափշտակելու արդյունքում Վ.Ադամյանին առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.692.000 գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։
Իրականացվում են համապատատասխան քննչական և դատավարական գործողություններ հանցանք կատարած անձին հայտնաբերելու և հանցագործության կատարման հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

