27-05-2022
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է.Ս.-ի կողմից 2022թ. մայիսի 18-ին նույն քաղաքի հյուրանոցային համալիրից օտարերկրյա քաղաքացի Ն. Ֆ.-ին պատկանող դրամապանակը՝ գումարներով, պլաստիկ քարտերով, փաստաթղթերով և տեխնիկական սարքով հանդերձ գաղտնի հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 4.930.171 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: