ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻ ԴԵՊՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

25-05-2022


ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. մայիսի 14-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքին հարող հատվածում հոսող՝ «Կարկառ» գետի «Վոլգա» կոչվող տեղանքից Օլգա Ալեքսեյի Սաննիկովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան դատավարական և քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: