Նորություններ / Լրահոս /
ԶՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ՀԱՆԴԵՐՁ ՎԱՐԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
24-05-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 1996թ. ծնված բնակչի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: