ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

05-11-2019


     
   Սույն թվականի նոյեմբերի 5-ին, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը՝ ընդունեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանին։
 Ողջունելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալին Արցախի Հանրապետությունում, Իգոր Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ այսուհետ  էլ ավելի կամրապնդվի գործընկեր կառույցների միջև փոխգործակցությունը։
  Քննարկվեցին նաև քննչական կոմիտեների արդյունավետության բարձրացմանը ներազդող  առանցքային հարցեր։