ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԴՐՎԱԳ ԵՎ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

18-05-2022


ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ 1990թ. ծնված, 1991թ. ծնված, 1997թ. ծնված և 1983թ. ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչների՝ 2021 թվականի ապրիլի 25-ից մինչև 2022թ. մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում թվով 8 առանձին հանցադրվագով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, ձեռք բերելու փորձի, խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու փորձի, թմրամիջոց ապօրինի պահելու, իրացնելու, ինչպես նաև 2020թ. հոկտեմբերի 09-ին մայրաքաղաքի «Էլսա» խանութ-սրահից 420.000 ՀՀ դրամ արժողությամբ հեռուստացույցը գաղտնի հափշտակելու  դեպքերի առթիվ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: