ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

13-05-2022


ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 2022թ-ի ապրիլի 16-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ գյուղի բնակիչներ Ա.Գ.-ի և Ա.Ղ.-ի կողմից ծառայողական պարտականություններն իրականացնող  իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ԱՀ ոստիկանության ծառայող Ս.Ա.-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: