ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

04-05-2022


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թվականի դեկտեմբերի 06-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակիչ Ա.Մ.-ի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նույն համայնքի բնակիչ Կ. Ի.-ի առանձնատանը հյուրընկալվելու ընթացքում վերջինիս «ArCa» պլաստիկ քարտն ու գաղտնաբառը հափշտակելու, 2021թ. դեկտեմբերի 07-ին բանկային հաշիվ ապօրինի մուտք գործելու և 390․000 ՀՀ դրամ գումար կանխիկացնելու եղանակով հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: