Նորություններ / Լրահոս /
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՀԻՎԱՆԴԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
21-04-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել՝ սրտի «ինֆարկտ» ախտորոշմամբ 2022թ. մարտի 03-ին բժշկական հաստատություն ընդունված և նույն օրը ՀՀ Գորիս քաղաք ուղեգրված 1961թ ծնված Հ.Ս.-ին ճանապարհին՝ շտապ օգնության ավտոմեքենայում մահանալու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: