ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

28-03-2022


ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ԱՀ քրեական օրենսգրքի 33/183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ 2021թ սեպտեմբեր և հոկտեմբեր  ամիսներին  Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցում կայանված Ա.Կ-ին պատկանող ավտոմեքենայի սրահից զգալի չափերի գումար և ապրանք հափշտակելու, իսկ 2021թ հոկտեմբերի 12-ին նույն ավտոմեքենայից զգալի չափերի գողության հանցափորձ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 1975թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Ս-ն։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: