17-03-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից, գործադիր իշխանության ղեկավարի 1995թ. համապատասխան կարգադրությամբ հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը դադարեցնելու որևէ հիմք չունենալու պարագայում, ընկերություններից մեկին հատկացված 0,32 հա մակերեսով հողամաս հատկացնելու մասին հիշյալ կարգադրությունը Ստեփանակերտի քաղաքապետարանի 2002թ որոշմամբ ուժը կորցրած համարելու և քաղաքապետի նույն թվականի համապատասխան որոշմամբ նշված հողամասից Ստեփանակերտ քաղաքի բնակչին 1880 մետր հողամաս հատկացնելու, 2005թ. ԱՀ անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի Ստեփանակերտի ստորաբաժանումում սեփականության իրավունքի գրանցում կատարելու, վկայական տրամադրելու, դրա հետևանքով ընկերության իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
