Նորություններ / Լրահոս /
ԲԱՆԿԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԻ ԱՌԱՐԿԱ
16-03-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 1988թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը խոշոր չափերով գաղտնի հափշտակելու դիտավորությամբ՝ 2022թ մարտի 4-ին իր աշխատավայր հանդիսացող, մայրաքաղաքում գործող բանկերից մեկի մասնաճյուղից հազարական թղթադրամներով փաթեթավորված 1.000.000 ՀՀ դրամ գումար գաղտնի հափշտակելու և նույն օրն իսկ դրանից 630.000 ՀՀ դրամը խաղադրույք կատարելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
