ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԿԵՂԾԻՔՆԵՐ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

10-03-2022


ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ հուլիս ամսում ԱՀ Հադրութի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով, ուրիշի գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով,  360.000 դրամի չափով անհիմն աջակցություն ստանալու ակնկալիքով 2020թ սեպտեմբերի 27-ին ԱՀ նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում, իրավաբանական հետևանքներ առաջացնող պաշտոնական փաստաթուղթ համարվող ֆինանսական աջակցություն ստանալու հիմք հանդիսացող համայնքի շահառուների ցուցակում իր որդու անվան դիմաց կեղծ տվյալներ մտցնելու, ինչպես նաև 2021թ հուլիսի 26-ին նույն համայնքի բնակչի պահանջով, 1.900.000 դրամի չափով ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով, համապատասխան հաշվառված անասնագլխաքանակ չունենալու պայմաններում, վերջինիս հետ համաձայնության գալով և նրան օժանդակելու մտադրությամբ վարչակազմի ղեկավարին գրավոր դիմում ներկայացնելու, սակայն ԱՀ իրավապահ մարմիների հայտնաբերման հանգամանքով պայմանավորված իր կամքից անկախ հանգամանքով հանցագործությունները ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33/184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 332-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: