ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

09-03-2022


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ից 2021թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի (անձանց) կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, մեխանիկական ներգործության եղանակով Ասկերանի շրջանի Դահրազ բնակավայրում գտնվող որպես բնակարան օգտագործվող «Վագոն տնակ» ապօրինի մուտք գործելու և զգալի չափի գումարի հասնող տարբեր տեսակի առարկաներ գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։

   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: