ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԴԻԱԿԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

08-01-2022


2022թ. հունվարի 7-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Աստղաշեն գյուղից Պատարա գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյա դաշտավայրում հայտնաբերվել է 1930թ. ծնված Էմմա Ասահակի Աղաբեկյանի դիակը՝ առանց բռնության հետքերի:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնի  ավագ քննիչը:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: