Նորություններ / Լրահոս /
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
24-12-2021
ԱՀ քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն՝ ըստ մեղադրանքի ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի 2000թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով, այն է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը և պահելը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: