ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի խնդիրները, գործառույթները, ինչպես նաև ծառայողների լիազորություններն ու ծառայողական վերադասության հարաբերությունները սահմանելու նպատակով, ղեկավարվելով «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ `
Հաստատել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
Ի.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավելված Արցախի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի 2019 թվականի
հուլիսի «15» N 4-Լ հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը (այսուհետ՝ կանոնադրություն) սահմանում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կազմում գտնվող մարմինների և ստորաբաժանումների գործունեության կազմակերպման հետ կապված հիմնական հարաբերությունները:
2.Կոմիտեի մարմինները և ստորաբաժանումներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության oրենքով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
3.Կոմիտեն՝ ի դեմս Կոմիտեի աշխատակազմի, իր իրավաuության uահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող:
4.Կոմիտեի մարմինները, ստորաբաժանումները կարող են ունենալ Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք:
5.Կոմիտեի ստորաբաժանումները կարող են ունենալ այլ կնիքներ, դրոշմակնիքներ, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:
6.Կոմիտեի քննիչները կարող են ունենալ անձնական կնիքներ:
7.Կոմիտեի պարտավորությունների համար, ի դեմս Կոմիտեի աշխատակազմի, պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետությունը:
II.ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Կոմիտեի խնդիրներնեն`
1) առերևույթ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության իրականացումը և արդյունավետ կազմակերպումը.
2) իր իրավասության սահմաններում առերևույթ հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, գրանցումը և հաշվառումը, նյութերի նախապատրաստումը.
3) իր իրավասության սահմաններում հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքների պարզումը.
4) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը.
5) քննչական աշխատանքի վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների վարումը.
6) քննչական աշխատանքի կատարելագործումը, գիտության և տեխնիկայի ձեռքբերումների, ինչպես նաև այդ ոլորտի դրական փորձի, նախաքննության կազմակերպման առաջավոր ձևերի և մեթոդների ներդնումը:
III. ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9.Կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է Կոմիտեի լիազորությունների իրականացման համար:
1) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).
2) սահմանում է Կոմիտեի ծառայողների կողմից նախաքննության արդյունավետության, այդ թվում՝ դրա պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
3) ընթացիկ հարցերի լուծման նպատակով uտեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, հրավիրում խորհրդակցություններ.
4) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների, ինչպես նաև ստորաբաժանման պետի առաջարկով՝ իր համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանման ծառայողների միջև.
5) նախաքննության կատարումը հանձնարարում է Կոմիտեի ծառայողին և անձամբ ստանձնում քրեական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացումը.
6) առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն՝ Կոմիտեի լիազորությունների իրականացման բնագավառում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
7) առանց լիազորագրի հանդեu է գալիu Արցախի Հանրապետության կամ Կոմիտեի անունից, ինչպեu նաև տալիu է Արցախի Հանրապետության կամ Կոմիտեի անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով.
8) ներկայացնում է Կոմիտեն oտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև դրանց ներկայացուցչություններում.
9) ապահովում է Կոմիտեի համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.
10) լuում և հաստատում է Կոմիտեի գործունեության մաuին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննարկում է գործունեության uտուգման արդյունքները, հաuտատում տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանuական հաշվետվությունների արժանահավատության վերuտուգման արդյունքները.
11) իրականացնում է վերահuկողություն Կոմիտեին ամրացված պետական uեփականության պահպանության ու oտարման նկատմամբ.
12) միջնորդություն է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին` Կոմիտեի ծառայողներին բարձրագույն պաշտոններում նշանակելու և կոչումներ շնորհելու վերաբերյալ.
13) կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում է Կոմիտեի ծառայողների դեմ բերված բողոքները և դիմումները.
14) իր իրավասության սահմաններում խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում Կոմիտեի ծառայողներին, ինչպես նաև պարգևատրում է Կոմիտեի աշխատակազմի ծառայողներին, այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց, այլ անձանց, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին.
15) հաստատում է Կոմիտեի (գերատեսչական) մեդալների, կրծքանշանների, շնորհակալագրի նկարագիրը, շնորհման կարգը.
16) իրականացնում է օրենքներով ու իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
11.Կոմիտեի նախագահի տեղակալը՝
1) համակարգում է Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.
2) Կոմիտեի նախագահին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում իր համակարգման ոլորտի իրավիճակի մաuին.
3) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
4) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում Կոմիտեի նախագահի հրամանների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահuկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին.
5) միջնորդություն է ներկայացնում իր համակարգման ոլորտի ստորաբաժանման ծառայողին խրախուսելու կամ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) նախաքննության կատարումը հանձնարարում է իր համակարգման ոլորտի ստորաբաժանման ծառայողին և անձամբ ստանձնում քրեական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացումը կամ այն հանձնարարում ստորաբաժանման ծառայողի անմիջական վերադասին.
7) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կատարում է աշխատանքի բաժանում Կոմիտեի մարմինների կամ ստորաբաժանումների ծառայողների միջև.
8) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների նիստերին ու խորհրդակցություններին.
9) ըստ անհրաժեշտության` մասնակցում է Կոմիտեի նախագահի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին.
10) ապահովում է Կոմիտեի համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.
11) Կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումն ապահովելու, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով, իր իրավասության շրջանակում անցկացնում է ուսումնասիրություններ կամ հրավիրում խորհրդակցություններ՝ անհրաժեշտության դեպքում դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
12) փոխարինում է Կոմիտեի նախագահին` վերջինիս բացակայության ժամանակահատվածում.
13) կատարում է քաղաքացիների ընդունելություն.
14) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ:
12.Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, տարածքային քննչական վարչության (այսուհետ՝ մարմին) և դրա ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանում) գործունեության ղեկավարումն ու կազմակերպումն իրականացնում են համապատասխան մարմինների և ստորաբաժանումների պետերը:
13.Մարմինների և ստորաբաժանումների պետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտում նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնարարություններ տալ քրեական վարույթն իրականացնող քննիչների անմիջական վերադասներին:
14.Մարմինների և ստորաբաժանումների պետերը և նրանց տեղակալները՝ աշխատանքի բաժանման վերաբերյալ Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հրամանի համաձայն՝
1) կազմակերպում և վերահսկում են մարմնի, ստորաբաժանման աշխատանքները, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և մարմնի, ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծումը.
2) իրենց անմիջական համակարգման ոլորտում գտնվող քննիչների կողմից կատարվող նախաքննության ընթացքում իրականացնում են Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական բաժնի պետի լիազորությունները.
3) վերահսկողություն են իրականացնում իրենց անմիջական համակարգման ոլորտում գտնվող ծառայողների կատարված աշխատանքների նկատմամբ.
4) ըստ անհրաժեշտության` մասնակցում են Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, ուղևորություններին.
5) Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով իրենց իրավասության շրջանակներում անցկացնում են ուսումնասիրություններ կամ հրավիրում խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
6) Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ կամ օրենքով սահմանված դեպքում մասնակցում են համապատասխան պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հրավիրված քննարկումներին.
7) ըստ համակարգման ոլորտի՝ Կոմիտեի նախագահին, ինչպես նաև ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալի միջոցով Կոմիտեի նախագահին միջնորդում են մարմնի, ստորաբաժանման ծառայողին խրախուսելու կամ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
8) ըստ անհրաժեշտության՝ աշխատանքային խմբեր կազմավորելու համար ներկայացնում են մարմնի, ստորաբաժանման ծառայողի թեկնածությունը.
9) ապահովում են Կոմիտեի նախագահի հրամանների, որոշումների, հանձնարարականների կատարումը.
10) ապահովում են քննչական աշխատանքին վերաբերող օրենսդրական փոփոխություններին և դատարանի նախադեպային որոշումներին ծառայողների ծանոթացումը.
11) ապահովում են գործունեության ընթացքում ստացված օրենքով պաշտպանվող տեղեկությունների գաղտնիությունը.
12) կարծիք են տալիս ստացված իրավական ակտերի նախագծերի, գրությունների վերաբերյալ.
13) քննարկում են իրավասու կազմակերպությունների, անձանց հարցումները և գրությունները.
14) կազմում են մարմնի, ստորաբաժանման վիճակագրական հաշվետվությունները, ամփոփում և վերլուծում են կատարված աշխատանքները գործունեության առանձին ուղղություններով.
15) Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին պարբերաբար զեկուցում են մարմնի, ստորաբաժանման առավել կարևոր հարցերի մասին, առաջարկություններ են ներկայացնում մարմնի կամ ստորաբաժանման գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
16) կատարում են քաղաքացիների ընդունելություն.
17) Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում են այլ գործառույթներ:
IV.ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ
-
Կոմիտեում ծառայողական վերադասությունը վերադաս և ստորադաս ծառայողների միջև աստիճանակարգված ենթակայության վրա հիմնված փոխհարաբերությունների համակարգ է:
-
Կոմիտեի նախագահը վերադաս էԿոմիտեի բոլոր ծառայողների նկատմամբ:
-
Կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է իր համակարգման ոլորտում գտնվողԿոմիտեի ծառայողների նկատմամբ:
-
Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:
-
Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:
-
Կոմիտեի տարածքային քննչական վարչության պետը վերադաս է իր տեղակալի, տարածքային քննչական վարչության ստորաբաժանումների պետերի, տարածքային քննչական վարչության ծառայողների նկատմամբ:
-
Կոմիտեի տարածքային քննչական վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տարածքային քննչական վարչության ծառայողների նկատմամբ:
-
Կոմիտեի տարածքային քննչական վարչության ստորաբաժանման պետը վերադաս է ստորաբաժանման ծառայողների նկատմամբ:
23.Կոմիտեի ծառայողի գործուղման դեպքում, բացառությամբ վերահսկողական գործառույթների կատարման կամ մեկ այլ վայրում քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործուղումների, գործուղված ծառայողի վերադասը գործուղման հրամանով սահմանված գործուղման վայրի մարմնի կամ ստորաբաժանման պետն է:
V.ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
-
Կոմիտեն իրեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնում է իր մարմինների և ստորաբաժանումների միջոցով, որոնք գործում են օրենքին, սույն կանոնադրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան:
-
Կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1) իրականացնում և կազմակերպում է իրեն հանձնարարված հատկապես կարևորություն ներկայացնող առերևույթ հանցագործությունների դեպքերով Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները.
2) մշակում և վերադասին է ներկայացնում առաջարկություններ Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
3) առաջարկություններ է ներկայացնում Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4) մարմնին վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
5) մասնակցում է Կոմիտեի նախագահի հրավիրած խորհրդակցություններում մարմնի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
6) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ:
26.Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1)նախաքննության կազմակերպման ոլորտում համակարգում, վերահսկում է ստորաբաժանումների գործունեությունը և իրականացնում է միասնական վերահսկողություն.
2) ուսումնասիրում է ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը.
3) ուսումնասիրում է քննության առանձին հարցեր, վերլուծում և ամփոփում է դրանք, միջոցառումներ է ձեռնարկում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ.
4) ուսումնասիրում է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը, միջոցառումներ է ձեռնարկում նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ.
5) ստուգումներ, ուսումնասիրություններ իրականացելու նպատակով կազմակերպում է ծառայողական գործուղումներ.
6) քննարկում է դիմում-բողոքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված միջնորդությունները, հաղորդումները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում դրանք ուղարկում է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը.
7) ուսումնասիրում է ստորաբաժանումների վարույթում կարճված քրեական գործերով կայացված որոշումների հիմնավորվածությունը.
8) մշակում և վերադասին է ներկայացնում առաջարկություններ Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
9) առաջարկություններ է ներկայացնում Կոմիտեի գործունեությանն առընչվող ոլորտներում Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
10) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
11) մասնակցում է Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
12) Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ:
- Կոմիտեի կենտրոնական մարմնի քրեական գործերի քննության աջակցության, ներքին անվտանգության, միջազգային հարցումների ապահովման և կազմակերպական-վերլուծական բաժինն իր իրավասության սահմաններում՝
1) համակարգում է քրեական գործերի քննության աջակցության ոլորտում Կոմիտեի գործունեությունը.
2) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ վերահսկում է կոնկրետ քրեական գործերով քրեագիտական տակտիկայի կիրառման և նախաքննության արդյունավետությունը.
3) նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ Կոմիտեի նախագահի հանձնարարականների, հրամանների և մեթոդական ուղեցույցների նախագծերի մշակման նպատակով վերլուծում, ամփոփում և ուսումնասիրում է տարբեր հանցագործությունների քննության առանձնահատկությունները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները.
4) իրականացնում է առանձին հանցագործությունների նախաքննության մեթոդիկայի, ինչպես նաև քննչական գործողությունների տակտիկական հնարքների մշակման, կատարելագործման, դրանք գործնականում կիրառելու հմտությունների զարգացման աշխատանքներ.
5) իրականացնում է քրեագիտական տեխնիկայի, գիտատեխնիկական միջոցների և գիտության տարբեր բնագավառների նորամուծությունների ուսումնասիրություն՝ դրանց գործնական ներդնումը և կիրառման արդյունավետությունն ապահովելու համար.
6) քննության տակտիկական և մարտավարական հնարքների կիրառման, փորձաքննությունների նշանակման համատեքստում ուսումնասիրում է առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, դրանց առնչությամբ տալիս խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ.
7) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ համապատասխան հանձնարարականների կատարման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպում է ծառայողական գործուղումներ.
8) կազմակերպում է իրավունքի տարբեր ճյուղերի իրավաբանական գրականության ձեռքբերումը, գրադարանի կազմավորումը.
9) Կոմիտեի նախագահի որոշմամբ քննչական խմբերում ընդգրկվելով՝ կատարում է անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ.
10) աշխատանքներ է տանում քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ.
11) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կատարում է առանձին կարճված կամ կասեցված կամ ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ տալիս առաջարկություն կամ կազմում եզրակացություն.
12)ուսումնասիրում է Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները, դրանցում տրված իրավական պարզաբանումները՝ դրանց մասին իրազեկելով Կոմիտեի մարմիններին և ստորաբաժանումներին.
13) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, միջազգային և ներպետական այլ կառույցների հետ.
14) ամրապնդում է ծառայողական կարգապահությունը.
15) կանխարգելում, հայտնաբերում, խափանում և բացահայտում է Կոմիտեի ծառայողների կողմից թույլ տված կարգապահական խախտման դեպքերը.
16) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդություն ներկայացնելու դեպքում կարգապահական հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ կատարում է նախնական ուսումնասիրություն և նախաձեռնողին եզրակացություն է տալիս կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ.
17) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է կարգապահական խախտման հանգամանքների լրիվ, համակողմանի և օբյեկտիվ քննություն.
18) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ առանձին հարցերով ուսումնասիրություններ է իրականացնում Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում.
19) աջակցում է կարգապահական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծեր.
20) կարգապահական խախտումներ ծնող պատճառների ու նպաստող պայմանների վերացման ուղղությամբ առաջարկություններ է ներկայացնում Կոմիտեի նախագահին.
21) կատարում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները, իսկ անհրաժեշտության դեպքում ապահովում է նաև դրանց օպերատիվ կատարումը.
22) Կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին հարցումներ պատրաստելու և ուղարկելու նպատակով՝ կազմակերպում է Կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից ստացված նյութերի լրիվության ու հիմնավորվածության ստուգումը.
23) ամփոփում է Կոմիտեի գործունեությունը միջազգային-իրավական համագործակցության ոլորտում.
24) մասնակցում է միջազգային-իրավական համագործակցության հարցերով Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ներպետական իրավական ակտերի մշակմանը.
25) ապահովում է օտարերկրյա պետությունների քննչական ու իրավապահ մարմինների հետ համագործակցության իրականացումը.
26) մշակում և Կոմիտեի նախագահին առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր միջազգային պայմանագրերի նախագծեր մշակելու անհրաժեշտության վերաբերյալ.
27) համագործակցում է Արցախի Հանրապետության դատախազության, պետական և այլ մարմինների հետ.
28) նախաքննության պատշաճ կազմակերպման նպատակով, նախապատրաստում է Կոմիտեի նախագահի հանձնարարականների, որոշումների, հրամանների և մեթոդական ուղեցույցների նախագծեր.
29) համապատասխան առաջարկների հիման վրա մշակում է Կոմիտեի կիսամյակային աշխատանքային ծրագիրը, ուսումնասիրում և ամփոփում է ծրագրային միջոցառումների իրականացման վիճակը.
30) վերահսկում է Կոմիտեի նախագահի ներքին իրավական ակտերի կատարումը.
31) ապահովում է Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հրավիրած խորհրդակցությունների նախապատրաստումը և աշխատանքների կազմակերպումը, վերահսկում ընդունված որոշումների կատարումը.
32) Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ՝ Կոմիտեի մարմիններում, ստորաբաժանումներում իրականացնում է աշխատանքների կազմակերպման և հանձնարարականների կատարման հարցերով ուսումնասիրություններ, Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի տեղակալին ներկայացնում է այդ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ.
33) վերահսկում է Կոմիտեում ստացված հսկողության վերցված դիմումների և այլ գրագրությունների քննարկման ժամկետների պահպանումը.
34) վերլուծում է ստացվող կազմակերպական բնույթի փաստաթղթերը, համապատասխան առաջարկներ ներկայացնում Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի տեղակալին.
35) Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ ներկայացնում է զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ Կոմիտեի գործունեության ոլորտներում իրավիճակի և զարգացման միտումների մասին, ինչպես նաև առաջարկություններ` դրանց առնչվող հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
36) քննչական գործունեության վիճակագրական տվյալների ամփոփումների հիման վրա իրականացնում է վերլուծություններ.
37) մասնակցում է Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
38) Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ:
- Կոմիտեի տարածքային քննչական վարչությունը իր գործունեությունն իրականացնում են համապատասխան մարմնի, ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում ստորաբաժանման ծառայողների միջոցով:
- Կոմիտեի տարածքային քննչական վարչությունը իր իրավասության սահմաններում, համապատասխան մարմնի, ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում ապահովում են Կոմիտեի՝ օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը, մասնավորապես՝
1) իրականացնում և կազմակերպում են առերևույթ հանցագործությունների դեպքերով Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները.
2) իրենց կողմից սպասարկվող տարածքում ապահովում են առանձնապես ծանր կամ հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների դեպքերի մասին Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի իրազեկումը, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին.
3) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում են համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
4) առաջարկություններ են ներկայացնում Կոմիտեի գործունեությանն առընչվող ոլորտներում Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
5) մասնակցում են Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի կամ վերադասի հրավիրած խորհրդակցություններում համապատասխան մարմինների, ստորաբաժանումների հաշվետվությունների, առաջադրված հարցերի քննարկմանը.
6) Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում են այլ գործառույթներ: