ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ

24-11-2021


ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով պարտականությունները չկատարելու արդյունքում պետությանը 1.317.800 ՀՀ դրամ գումարի էական վնաս  պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։  

ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: