ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

22-11-2021


ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի հանձնարարականով, ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության պետ  Մասիս Տեր-Թարխանյանը ս.թ. նոյեմբերի 20-ին խորհրդակցություն անցկացրեց նույն վարչության քննիչների հետ,  որի օրակարգը ներառում էր վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքի և որոշ առանձնահատկությունների վերաբերյալ հարցերի քննարկումը, քրեական գործերի քննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման և օբյեկտիվության ապահովման, ինչպես նաև հրատապություն ներկայացնող մի շարք հարցեր:

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության պետը ներկայացնելով քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վերջերս տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով ձևավորված շրջանային քննչական բաժինները, պահանջեց հանցավորության դեմ տարվող պայքարում ցուցաբերել նախաձեռնողականություն և առավել  ամրապնդել համագործակցությունը հանրապետության իրավապահ մարմինների հետ։

Նորանշանակ քննիչներին հանձնարարվեց հետևողական լինել քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման, դատավարության կողմերի իրավունքների պաշտպանության հարցերում:

Խորհրդակցությանը հաջորդեց գործնական-ուսուցողական պարապմունքների անցկացումը քննիչների շրջանում:

Պարապմունքները կազմակերպվել էին այնպես, որպեսզի յուրաքանչյուր քննիչ տեսանելի և առարկայական պատկերացմամբ կարողանա ավելի ըմբռնողական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ ստանա հատկապես՝ դեպքի վայրի զննության, առարկաների և իրերի հայտնաբերման, դրանց անվտանգ տեղափոխման  և մի շարք այլ քննչական գործողությունների վերաբերյալ։

Նման պարապմունքներն առավել քան կարևոր են քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման և նախաքննության որակի բարձրացման տեսանկյունից: