ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԵԼՔՈՎ

08-11-2021


2021թ. նոյեմբերի 3-ին` ժամը 16։30-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի 1964թ. ծնված բնակիչը, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենան, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում վրաերթի է ենթարկել նույն համայնքի 1970թ ծնված բնակիչ Վաչագան Հակոբի Պետրոսյանին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն և  հաջորդ օրը մահացել:

 ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: