ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀՐԿԻԶՈՒՄ

07-10-2021


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, անհայտ անձի (անձանց) կողմից դիտավորությամբ՝  ԱՀ Մարտունի քաղաքի հարակից տարածքում գտնվող, նույն քաղաքի մի խումբ  բնակիչներին պատկանող պտղատու ծառերն ու խաղողի վազերը,  ինչպես նաև նույն քաղաքի մեկ այլ բնակչին պատկանող կառույցը հրկիզման եղանակով վնասելու, դրա հետևանքով նշված բնակիչներին խոշոր չափերի՝ 1,741,900 դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ հանցագործություն կատարած անձի (անձանց) հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: