ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

04-10-2021


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ԱՀ Ասկերան քաղաքի 1938թ. ծնված Եվգենյա Իսաջանի Ստեփանյանի կողմից իր բնակարանում պարանից կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության  քննիչը:

Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: