ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԽՈՇՏԱՆԳԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՅԻՆ ԵՎ ՆՐԱ ՄՈՐԸ

28-09-2021


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 1988թ. ծնված բնակչի կողմից 2021թ. օգոստոս ամսվա սկզբներից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող և համատեղությամբ բնակվող նույն համայնքի 1978թ. ծնված բնակչի և վերջինիս 2015թ. ծնված որդուն ծեծի ենթարկելու եղանակով խոշտանգելու հետևանքով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: