ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

27-09-2021


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 08:30-ին, ԱՀ Մարտունի քաղաքի 1974թ. ծնված Մաքսիմ Գեորգիի Մուսայելյանի կողմից իր տանը ձեռքերի նախադաստակների շրջանում ածելիով կտրելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննիչը:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: