ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

14-09-2021


ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի 1987թ. ծնված բնակչի կողմից 2021թ. օգոստոսի 25-ին նույն գյուղի 1979թ. ծնված բնակչին պատկանող բանկային պլաստիկ քարտից խաբեությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 200.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու և վերջինիս զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քննչական կոմիտեում 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: