ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

08-09-2021


ԱՀ քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1960թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու հանցագործության դեպքի առթիվ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: