ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ

07-09-2021


ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հուլիսի 06-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի շրջանի Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակչի մոլորվելու, արդյունքում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու և ազգային ատելության շարժառիթով պայմանավորված, ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից բազմաթիվ մարմնական և հոգեկան տառապանքների ենթարկելու, բռնություն պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: