ՀայերենEnglishРусский
Նորություններ / Հայտարարություններ /

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06-09-2021


Ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է լրացուցիչ որակավորման ստուգում

 

 Փաստաթղթերի ներկայացման ժամկետը՝ 2021 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ.

 

   Պահանջվող փաստաթղթերի ցանկ

 

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ.

3)կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո իր մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

5) քննչական կոմիտեում ծառայությանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

Փաստաթղթերը  անձամբ պետք է ներկայացնել Արցախի Հանրապետության քննչական կոմիտե:

  Որակավորման ստուգման նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի շենքում՝  ԱՀ ՔԿ աշխատակազմի իրավական ապահովման, անձնակազմի կառավարման բաժնում  /ք. Ստեփանակերտ, Վ. Մամիկոնյան 68, հեռախոս՝

97-90-08/:

 

   Մրցույթն անցկացվելու է 2021 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11 :00-ին, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի շենքում՝ /ք. Ստեփանակերտ, Վ. Մամիկոնյան 68/:          

 

Արցախի Հանրապետության քննչական կոմիտե

հարցաշար՝