ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

Հաքերային հարձակման վերաբերյալ քրեական գործն ընդունվել է վարույթ

31-08-2021


ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ից անհայտ անձի /անձանց/ կողմից «Ղարաբաղ Տելեկոմ»  ՓԲԸ սերվերային ցանցի վրա համակարգչային DDOS հարձակումներ գործելու, սերվերների գործունեությունը դիտավորությամբ խափանելու, տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները ջնջելու, բջջային կանխավճարային համակարգը շարքից հանելու և ընկերության համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, արդյունքում «Ղարաբաղ Տելեկոմ»  ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափի գույքային վնաս, համակարգչային ծրագրերի աշխատանքի խափանման տեսքով ծանր հետևանքներ և համակարգչային համակարգում պահվող տեղեկությունների կորստի տեսքով զգալի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: