ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

10-06-2021


ԱՀ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի 1991թ. ծնված բնակիչը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, այնուհանդերձ վարել է այն՝ ալկոհոլային հարբածության վիճակում:

Դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 2-րդ մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: