ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

09-06-2021


ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 1993թ. ծնված բնակիչը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան փողոցում կայանված «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գաղտնի հափշտակել է ընդհանուր 19 հատ լատունե պարկուճ և 210.000 ՀՀ դրամով իրացրել այն: Բացի այդ, նույն եղանակով մայրաքաղաքի Վ. Օվյան փողոցի առանձնատների մեկի բակից հափշտակել է 16 հատ լատունե պարկուճ և 230.000 ՀՀ դրամով իրացրել այն:

Դեպքերի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: