ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

08-06-2021


ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 2021թ. հունիսի 06-ին, 1980թ. ծնված բնակչի կողմից ծառայողական պարտականությունները կատարող ԱՀ ոստիկանության ծառայողի հետ վիճաբանելու և կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով քաշքշելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: