ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՎԵՃԱԿՌԻՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՈՂԻ ՎՐԱ

08-06-2021


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել նախ ԱՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքի 2001թ. և 1984թ. ծնված բնակիչների, այնուհետև նրանց հարազատների միջև կենցաղային հողի վրա առաջացած վեճակռվի, արդյունքում միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով և 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: