ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

04-06-2021


ԱՀ քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն (երկու առանձին հանցադրվագով) ըստ մեղադրանքի ԱՀ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի 1996թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: