ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԼԻՆԵԼՈՎ ԶՐԿՎԱԾ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՎԱՐԵԼ Է ԱՅՆ

14-05-2021


ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. ապրիլի 24-ին, Ստեփանակերտ քաղաքի 1988թ.  ծնված բնակչի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկված լինելով՝ տրանսպորտային միջոց վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: