ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

01-04-2021


Ստեփանակերտ քաղաքում տեղակայված «ՍԻԳՄԱ ԷԼԵԿՏՐՈՆԻԿՍ» առևտրի սրահից կատարված հափշտակության դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հետևողականորեն իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել, որ նշված առևտրի սրահից կատարվել է ընդհանուր՝ 10.191.500 ՀՀ դրամին համարժեք ապրանքների առնվազն մեկից ավելի հանցագործության դեպք, որի հիմքով նախաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի նյութերից մաս անջատելու և ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

        Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: