Նորություններ / Լրահոս /
ԹՄՐԱՄԻՋՈՑ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
27-03-2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործը ըստ մեղադրանքի 1972թ ծնված Ասկերանի շրջանի բնակիչ Լ.Հ.-ի. նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2020թ սեպտեմբեր ամսին առանց իրացնելու նպատակի «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու դեպքի առթիվ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: