ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԿԱՅԱՑԱՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ

24-03-2021


ԱՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հաստատված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն՝ սույն թվականի մարտի 24-ին կայացավ ԱՀ քննչական կոմիտեի թեկնածուների համալրման համար որակավորման ստուգումների հարցազրույցի փուլը։

Յուրաքանչյուր հայտատուի հարցազրույցն անցկացվում էր առանձին ընթացակարգով։ Հանձնաժողովի քվեարկության միջոցով՝ ձայների պարզ մեծամասնությամբ ամփոփվեցին հարցազրույցի արդյունքները։ Դրական եզրակացություն ստացած հայտատուներն ընդգրկվեցին ԱՀ քննչական կոմիտեի թեկնածուների ցուցակում։