Նորություններ / Լրահոս /
ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
23-03-2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործը ըստ մեղադրանքի 1967թ ծնված Ասկերանի շրջանի բնակիչ Հ.Գ-ի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: